«Կանաչ» Վարկ
Ընդհանուր պայմաններ | ||
Վարկի նպատակ | Արևային համակարգերի (ջրատաքացուցիչ,ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում | |
Ծրագիր* | Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր | |
Վարկի տրամադրման արժույթ | ՀՀ դրամ | |
Վարկի նվազագույն գումար |
1.000.000 |
|
Վարկի առավելագույն գումար | 4.000.000 | |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 15% | |
Տարեկան փաստացի տոկսադրույք | 14,93 %-16,02 % | |
Նվազագույն ժամկետ | 12 ամիս | |
Առավելագույն ժամկետ | 60 ամիս | |
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ | Ամսական հավասարաչափ մասերով (անուիտետային) | |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ | |
Ապահովվածություն |
1) Վարկարժանության գնահատական 2)Առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորություն |
|
Գրավ | Տրամադրվող վարկի միջոցով ձեռքբերվող ֆոտովոլտային կայան կամ ջրատաքացուցիչ | |
Գրավատու | Վարկառու | |
Սուբսիդավորվող տոկոս | ||
Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի համար | 14 % | |
Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի համար | 12 % | |
Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի համար | 11 % | |
Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի համար | 9 % | |
Միջնորդավճարներ | ||
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (Հաշվարկվում է տրամադրվող գումարից) |
Առկա չէ | |
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար (Հաշվարկվում է վարկի մնացորդից) |
Առկա չէ | |
Վարկառու / երաշխավորի նկատմամբ պահանջներ | ||
Վարկառուի / երաշխավորի կարգավիճակ | ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ | |
Տարիքային սահմանափակում |
Վարկառուի / երաշխավորի տարիքը վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից ցածր լինի և չպետք է գերազանցի 65 տարեկանը |
|
Վարկային պատմության նկատմամբ պահանջ |
1) Գործող ժամկետանց և դասակարգված (բացառությամբ ստանդարտ դասի) պարտավորությունների բացակայություն 2) Վարկառուի և իր հետ փոխկապակցված անձանց գործող վարկերի քանակը ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ում չի կարող գերազանցել 2-ը, իսկ գործող անգրավ վարկերի մնացորդների հանրագումաը՝ 3.000.000 ՀՀ դրամը (բացառությամբ ակցիայով տրամադրվող վարկերի) 3) Երաշխավորի գործող տրամադրված երաշխավորությունների քանակը ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ում չի կարող գերազանցել 2-ը |
|
Տույժեր, տուգանքներ | ||
Ժամկետանց վարկի գծով, օրական |
0.13 %
|
|
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական |
0.13 % |
|
Վարկը ժամկետանց դառնալու դեպքում |
Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված Վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու (կետանցի) դեպքում Պայմանագրով նախատեսված Վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց Վարկի գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց Վարկի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս տոկոսադրույքի չափով: |
|
Վարկի վաղաժամկետ մարման համար | Չի սահմանվում | |
Հայտի վերաբերյալ այլ պայմաններ | ||
Վարկի տրամադրման դրական գործոններ |
1)Դրական վարկային պատմություն 2)Վարկարժանության դրական գնահատական |
|
Վարկի մերժման գործոններ |
1) Վարկատեսակի պայմաններին անհամապատասխանություն 2) Բացասական վարկային պատմություն 3) Վարկարժանության ոչ բավարար մակարդակ 4) Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում 5) Վարկի վերադարձելիությունը կասկածի տակ դնող տեղեկատվության առկայություն 6) Այլ հիմքեր |
|
Վարկի դիմումի ընդունման վայր |
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ի ցանկացած ներկայացուցչություն |
|
Որոշման կայացման առավելագույն ժամկետ |
Պահանջվող բոլոր փաստաթղթերը ՈՒՎԿ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր |
|
Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկը հաստատվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում |
|
Հաճախորդի կողմից տրամադրվող փաստաթղթեր | ||
Վարկառուի / երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ |
||
Վարկառուի/երաշխավորի սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք |
||
Երաշխավորի և վարկառուի փոխկապակցվածության դեպքում տվյալ փաստը հավաստող փաստաթուղթ |
||
Մինչև 2010 թվականը կառուցված բնակարանի (բնակելի տան) համար տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացություն (ոչ ավելի, քան 10 տարվա վաղեմության)՝ 4-րդ աստիճանի վնասվածություն չունենալու վերաբերյալ |
||
Վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը |
||
Երաշխավորի գույքի սեփականության վկայական (անհրաժեշտության դեպքում) |
||
Երաշխավորի եկամուտը հավաստող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում) |
||
Այլ փաստաթղթեր անհրաժեշտության դեպքում |
* Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:
1. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ:
2. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
3. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՐԸ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՅՔՈՎ (ՏՈՒՆ, ՄԵՔԵՆԱ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿԱՄ ԱՅԼ ԳՈՒՅՔ) ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-Ի ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ: ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ/ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ (ԱՌԳՐԱՎՎԵԼ) ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
4. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՀՀ ԿԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ «ԱՔՌԱ» ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
5.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
6. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
7. ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ:
8. ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՏՈԿՈՍԻ ԳՈՒՄԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ 30%-Ի ՉԱՓՈՎ:
9. ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է, ԻՍԿ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ՝ ՁԵՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ (ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 3000 ՀՀ ԴՐԱՄ):
10. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-Ն «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» ("KNOW YOUR CUSTOMER") ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՍՊԱՌՈՂԻՆ (ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):
11. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՐԱ (ՕՐԻՆԱԿ՝ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ»):
12. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: ՀՂՈՒՄԸ ՍՏՈՐԵՎ՝ https://www.fininfo.am/
13. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ– Ի ԿՈՂՄԻՑ: ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ–Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽԵԼ՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՐԳՈՎ:
14. ՎԱՐԿԱՌՈՒՆ, ԱՌԱՆՑ ՏՈՒԺԱՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐԵԼՈՒ ՎԱՐԿԸ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԸՆԴ ՈՐՈՒՄ.
• ՎԱՐԿԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՎՃԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ, ՏՈԿՈՍՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԸ,
• ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ` ԳԱՆՁՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՋԻԿԱ ՄԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ, ԻՍԿ ԵԹԵ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱ ՄԱՐՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ, ԱՊԱ ԱՅԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱՍՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆԸ:
15. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ.
• ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԱՏՈՒԻ ԾԱԽՍԵՐ,
• ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ,
• ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ,
• ՏՈԿՈՍՆԵՐ,
• ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ
16. ՎԱՐԿԱՌՈՒՆ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՏԱԳԱ ԱՄԻՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ:
ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ.
• ՀԵՏԱԳԱ ԱՄԻՍՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ,
• ՎՃԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐ,
• ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԵՏԱԳԱ ԱՄԻՍՆԵՐԻ ՏՈԿՈՍՆԵՐ,
• ՀԵՏԱԳԱ ԱՄԻՍՆԵՐԻ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ:
ՎԱՐԿԱՌՈՒՆ ՀԵՏԱԳԱ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՐԵՐԻՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Վերջին թարմացումը՝ 26-08-2023